ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Circle.am-ը նորից Online է

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Circle.am-ը նորից Online է
24.02.2014 | 13:30

Ճիշտն ասած, անհամբեր սպասում էի կայքի նորամուծություններին: Հետաքրքիր էր շատ, թե ինչ սկզբունքով է այսուհետև իրականացվելու հայկական ցանցի ռեյտինգավորումը: Բայց, ըստ էության, ռեյտինգավորում այլևս չի լինելու: Կամ, ավելի ճիշտ, թերի ռեյտինգավորում կլինի: Իմ պատկերացմամբ, Circle-ը այսուհետև ավելի նման է կայքերի կատալոգի, քան ռեյտինգավորման համակարգի: Եվ դա լավ է: Համենայն դեպս, մի երկու հորիզոնական վերև գտնվելու համար մեր լրատվականները էլ ստիպված չեն լինի սաղ օրը էրոտիկ նյութեր տեղադրել:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ